Ազատվել է: Նշանակվել է

25/10/2011

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա դիմում է գրել կառույցը ղեկավարելու 11 տարին լրանալու օրը` հոկտեմբերի 20-ին: «Ժամանակն է իրականում այլ աշխատանքի անցնելու համար»,- news.am-ի հետ զրույցում ասել է Հ. Զորյանը: Հարցին, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու, նա չի պատասխանել, խնդրել է զանգահարել մի քանի օրից:

Զորյանի փոխարեն «Արմենպրեսի» տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի որդին` Արամ Անանյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը որոշ ԶԼՄ-ներում հրապարակումներ տպագրվեցին այն մասին, թե լրատվական այդ գործակալության աշխատակիցները սկսել են դժգոհել Հ. Զորյանի աշխատանքից: