Երկու օր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business 2012 զեկույցը՝ բիզնեսով զբաղվելու դյուրինության վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանը 6 կետով առաջադիմել է եւ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։ Բնականաբար, իշխանական քարոզչությունը հիմնական շեշտը դրեց այս առաջխաղացման վրա։ Մինչդեռ Doing Business-ի կողմից օգտագործվող 10 չափանիշներից 6-ի դեպքում Հայաստանը նահանջ է ապրել։ Դրանք են՝ օրինակ, էլեկտրականության ստացումը, սեփականության գրանցումը, միջազգային առեւտուրը, պայմանագրերի իրականացման ապահովումը եւ այլն։ Հայաստանի դիրքերը բավականին թույլ են ներդրողների պաշտպանության առումով։ Նախորդ զեկույցի համաձայն՝ Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականում եւ այժմ զբաղեցնում է 97-րդ տեղը։ Տարածաշրջանի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 16-րդ տեղը։ Doing Business-ի վարկանիշի առաջին տեղում Սինգապուրն է, որին հաջորդում են Հոնկոնգը եւ Նոր Զելանդիան։