Փոշմանեցի՞ն

22/10/2011

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ի հեճուկս վերջին մեկ շաբաթում քաղաքական դաշտում առկա սպասումների, կոալիցիայի հետագա գործունեության վերաբերյալ որոշում չի կայացվել: Համենայնդեպս, այդպես հայտարարվել է պաշտոնապես: Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ «կուսակցության կոալիցիոն գործընկերների հետ հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ հարցեր չեն քննարկվել»: «ԲՀԿ-ն շարունակում է մնալ մեր քաղաքական գործընկերը, ինչպես եւ «Օրինաց երկիրը»,- հայտարարել է Շարմազանովը: