Երկրաշարժ է եղել

20/10/2011

Երեկ երեկոյան ժամը 19:20-ի սահմանում Երեւանում տեղի է ունեցել երկրաշարժ: ԱԻՆ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 7 կմ հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Երեւան, Մասիս, Արտաշատ քաղաքներում եւ Մխչյան, Արաքսավան, Դիմիտրով, Մասիս գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ: