ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի խափանման միջոցը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդության մասին որոշումը դատարանը կկայացնի-5 օրյա ժամկետում: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնակի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Մեր տեղեկություններով, սակայն, Մ. Օհանյանին կալանավորելու եւ նրա նկատմամբ գործ հարուցելու պատճառները քաղաքական են: Ըստ այդմ` Օհանյանը վերջին շրջանում ակտիվորեն համագործակցել է «Բարգավաճ Հայաստանի» հետ, իսկ ՃՈ-ում լայնածավալ ստուգումներ անցկացնելն ու նրան կալանավորելը` իրական պատճառը հանրությունից հնարավորինս թաքցնելու նպատակ է ունեցել: