Ռուսական «Էքսպերտ» ամսագրին տված հարցազրույցում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, լրագրողի հարցին, թե` «Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ բացեիբաց ասում են, որ ՌԴ-ն պետք է հեռանա ՀՀ-ից` մասնավորապես, եւ Հարավային Կովկասից` ընդհանրապես: Ո՞ւմ շահերից է բխում նման քայլը», պատասխանել է. «Հայ հանրության մեջ ռուսատյաց քննարկումները երբեւէ ժողովրդականություն եւ ազդեցություն չեն ունեցել: Շատ հնարավոր է, որ նման մարդիկ այդկերպ փորձում են ուշադրություն հրավիրել իրենց վրա: Մի քանի մարգինալ, էպատաժային գործիչների հայտարարությունները եղանակ չեն ստեղծում: Ավելին, իմ կարծիքով, հայ հանրության լայն շրջանակներում` անկախ քաղաքական հայացքներից, առկա է փոխհամաձայնություն` հօգուտ ՌԴ-ի հետ դաշնակցային փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը»: