«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ youtube կայքում տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` կալանավորված Կարեն Արայանի մոր` Մարիա Արայանի հետ հարցազրույցի տեսագրությունը, որտեղ վերջինս սենսացիոն բացահայտումներ է անում Ա. Սարգսյանի կերպարի մասին: Մ. Արայանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությանն է փոխանցել մի տեսագրություն, որտեղ Ա. Սարգսյանը մերկանալով` «էրոտիկ ստրիպտիզ» պար է ցուցադրում, որին մասնակցում է նաեւ նրա փոքրիկ աղջիկը: Նա Ա. Սարգսյանին մեղադրում է մանկապղծության մեջ` նկարագրելով այդ տեսագրության այն դրվագները, որտեղ Անժելան եւ իր ամուսինն իրենց փոքրիկ աղջկան դրդում են ստոր քայլերի: Չնայած դրան, երեկ ՀՀ ոստիկանությունը հերքել է Մ. Արայանի հայտարարությունը: Ոստիկանության տրամադրած տեղեկության համաձայն` Մ. Արայանի տեսանյութը փորձաքննության է ենթարկվել եւ հերքվել է դրա մեջ պոռնոգրաֆիայի առկայությունը: Հիշեցնենք, սակայն, որ Մ. Արայանը Ա. Սարգսյանին մեղադրում էր ոչ թե պոռնոգրաֆիայի, այլ` մանկապղծության մեջ: