Հարկերը կբարձրանա՞ն

18/10/2011

Մեր տեղեկություններով` ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային ոլորտին վերաբերող մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնք կարող են բավականին մեծ աղմուկ բարձրացնել հարկատուների շրջանում: Փաթեթը հիմնականում վերաբերում է 2012թ. բյուջեում լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկային եկամուտներ հավաքագրելուն: Այսինքն` այդ փոփոխությունները պետք է նպաստեն, որ նախատեսված այդ հարկային լրացուցիչ մուտքերն ապահովվեն: Մեր տեղեկություններով` կառավարությունն այդ նպատակով ԱԺ-ին առաջարկել է փոփոխել, նաեւ բարձրացնել մի շարք հարկատեսակների` այդ թվում եւ` ակցիզային հարկի, եկամտահարկի, չի բացառվում` նաեւ պարտադիր սոցապվճարների դրույքաչափերը: Օրինագծերի փաթեթը դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգում, այն նախնական քննարկման փուլում է, սակայն որոշ տեղեկությունների համաձայն` պատգամավորների մեծ մասը դժգոհ է կառավարության այդ նախաձեռնությունից: