ՀՀԿ-ի հինգշաբթին

18/10/2011

«Անցած ուրբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կոալիցիոն նոր հուշագրի հարցը չի քննարկվել: Քննարկել ենք ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Բայց դա չի նշանակում, որ միայն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ կոալիցիայի մասին է խոսվել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ պայմանավորվածության համաձայն` հանդիպումը պետք է շարունակվի առաջիկա հինգշաբթի, որտեղ եւ պետք է կայացվի ընդհանուր որոշում եւ արվի համապատասխան հայտարարություն: Նշենք, սակայն, որ գրեթե ամեն շաբաթ տեղի ունեցող ոչ բոլոր ՀՀԿ ԳՄ նիստերից հետո է ընդհանուր որոշումների մասին հայտարարություն արվում: Եվ, ամենայն հավանականությամբ, սպասվող հայտարարությունը կլինի կոալիցիայում ԲՀԿ-ի մնալ-չմնալու մասին: Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի մեկնաբանել այս օրերին ԲՀԿ-ի մասին մամուլում հնչած տարբեր տեղեկությունները եւ վարկածները: «Մենք մեկնաբանում ենք բացառապես պաշտոնական դիրքորոշումները եւ տեսակետները, որոնք հայտնում են նման իրավասություն ունեցող անձինք»,- ասել է նա: