Էլի սեքս սկանդալում

18/10/2011

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը ստիպված է նոր վկայություն տալ Ոստիկանությունում: Այս անգամ նրա անունը շոշափվել է Ֆրանսիայի հյուսիսում` Լիլում գործող էլիտար մարմնավաճառների ընդհատակյա բիզնեսի հետաքննության շրջանակում: Ֆրանսիական մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ մարմնավաճառների ծառայություններից օգտվել է նաեւ Ստրոս-Կանը: Վերջինիս փաստաբան Անրի Լենկլերը «Reuters»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՀ նախկին առաջնորդը պատրաստվում է անձամբ ներկայանալ քննիչին եւ վկայություն տալ այս հարցով: Անօրինական ցանցի կազմակերպիչներն արդեն ձերբակալվել են: Հենց նրանք էլ պատմել են Ստրոս-Կանի մասին: Իհարկե, մարմնավաճառների ծառայությունից օգտվելը Ֆրանսիայում հանցագործություն չի համարվում, սակայն այժմ ԱՄՀ նախկին տնօրենը փորձում է հերքել իր անձնական կյանքը ջրի երես հանած ամբողջ ինֆորմացիան: