Օրինականացնել մարիխուանան

18/10/2011

Կալիֆոռնիա նահանգի բժիշկների կենտրոնական ասոցիացիան կոչ է արել օրինականացնել մարիխուանայի օգտագործումը` միաժամանակ ընդգծելով, որ մինչ օրս դրա բժշկական հատկությունները լավ ապացուցված չեն: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը: Ասոցիացիայի բժիշկները հայտարարել են, որ մարիխուանայի օգտագործման քաղաքականության փոփոխությունը կօգնի բացահայտել դրա նոր հատկություններն ու որակները: «Մենք կարող ենք ուսումնասիրել միայն այն, ինչ թույլատրվում է, իսկ մարիխուանայի օրինականացումը մեզ թույլ կտա իրականացնել ավելի խոր ուսումնասիրություն»,- նշված է հայտարարությունում: