Կոնկրետ վտանգ

15/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» ամսագրին տված հարցազրույցում` պատասխանելով` հարցին, թե այսօր ինչպիսի. խնդիրների է առնչվում ՀԱՊԿ-ն, որոնք պահանջում են հավաքական լուծում, ասել է. «… Մեծ մտահոգություն է առաջացնում ՀԱՊԿ գործողության տարածքի անմիջական հարեւանությամբ կուտակվող լարվածությունը, որը հղի է նոր բաժանարար գծերի ի հայտ գալով, անվստահության ու կասկածամտության մթնոլորտի վերածնմամբ: Կոնկրետ վտանգ են ներկայացնում չկարգավորված հակամարտությունները առկա բանակցային գործընթացներից դուրս «ուժային» տարբերակով լուծելու գաղափարներն ու ծրագրերը: Այս պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է համատեղ ջանքերի համախմբում, առաջին հերթին` բոլոր երկրների համար հավասար ու անքակտելի անվտանգության հարցում միջազգային այլ մարմինների հետ համագործակցության ընդլայնման եւ կուտակված ներքին ներուժի արդյունավետ կիրառման ուղղությամբ»: