ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էքչին Հուսեյնլիի հայտարարությունը, թե «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը դառնում են տարածաշրջանում անկայունության պատճառ»: «Թույլ տամ ինձ չհամաձայնել այդ գնահատականի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը խորապես շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Այդպիսի մոտեցումից ելնելով, մենք առաջնահերթ կարգով կառուցում ենք մեր հարաբերությունները եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի հետ: Այդ մոտիվն է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մեր ջանքերի հիմքում»,- ասել է նա: