JOSE-ն հրավիրում է

15/10/2011

Երեւանցիներն այլեւս բարձրակարգ հանգիստ անցկացնելու նոր հնարավորություն կունենան: Արդեն բացվել է «Jose» ժամանցի կենտրոնը, որն առաջարկում է ժամանցի ամենատարբեր ձեւեր`շոու-ակումբում, «գլամուրային» բար-սրճարանում եւ մյուզիք-հոլլում: Համալիրը հագեցած է աշխարհահռչակ ընկերությունների (բրենդների) արտադրած տեսա-լուսա-ձայնային լավագույն տեխնիկայով: Ժամանցի կենտրոնն իր այցելուներին կգոհացնի նաեւ իր բացառիկ դիզայնով. հայ մասնագետների ձեռքով հավաքված է իտալական ուղղահայաց, բնական այգի, ինչը բացառիկ երեւույթ է: Համալիրն առանձնանալու է նաեւ առաջարկվող ուտեստների ցանկով. «Jose»-ում չեն մոռացել գուրմաններին: Ձեր քիմքն ու գաստրոնոմիական քմահաճույքները կգոհացնեն Մոսկվայի «Պուշկին» ռեստորանից հատուկ հրավիրված Տատյանա Յացկոյի համեղ քաղցրեղենները:

R