Ռոման Բերեզովսկու պես դարպասապահը շատ պետք է Հայաստանի հավաքականին, եւ նա դեռ երեք տարի պետք է օգնի թիմին: Այս մասին «Facebook»-ի իր կայքէջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: «Սիրելի ֆուտբոլասերներ, ես ձեզ բոլորիդ խոստանում եմ, որ Ռոման Բերեզովսկին չի հեռանա հավաքականից: Աստված տա, միայն վնասվածքներից զերծ մնա»,- գրել է Ռ. Հայրապետյանը: Նշենք, որ հինգշաբթի օրը Ռ. Բերեզովսկին ասել էր, թե միայն ամռանը պարզ կլինեն իր անելիքները: «Մենք շատ լավ թիմ ունենք: Եվ ես կցանկանայի դեռ խաղալ թիմում: Սակայն հայտնի չէ, թե ապագայում ինչ կարող է լինել: Մինչեւ ամառ կկողմնորոշվեմ: Թող ժամանակ անցնի: Տեսնենք, ինչպես իրավիճակը կդասավորվի «Խիմկիում»,- ասել էր նա: