«Հազարամյակների մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչն ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 8-ին Կորպորացիայի Տնօրենների խորհուրդը Հայաստանին կրկին ընտրել է որպես 2006 ֆինանսական տարում «Հազարամյակների մարտահրավեր» հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխանող երկիր: «Մենք խրախուսում ենք Հայաստանին օգտագործել բոլոր հնարավորությունները` ԱՄՆ հետ զարգացման գործընկերություն կառուցելու համար»,- նշել է «Հազարամյակների Մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրենը: