ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Facebook» սոցիալական կայքի իր էջում անդրադարձել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան: «Ես ինքս չեմ ծխում, երբեւիցե չեմ էլ ծխել: Կոչ եմ անում բոլոր ծխողներին եւ հատկապես պատանիներին ու երիտասարդներին` ազատվել այդ կախվածությունից հանուն իրենց առողջության, իրենց հարազատների ու ընկերների առողջության: Ժորժ Սիմենոնը ասում էր. «Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ տղամարդ ես: Հետո էլ փորձում ես թողնել ծխելը, որպեսզի նորից ապացուցես, որ տղամարդ ես»: Պահպանեք ձեզ ու ձեր սիրելիներին»,- գրել է նա: