Հերթական ինքնասպանությունը բանակում

13/10/2011

ԼՂՀ պաշտպանական բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից երեկ հայտնել են, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 12:40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: