Պահանջում են ձերբակալել Բուշին

13/10/2011

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Կանադայի իշխանություններից պահանջում է ձերբակալել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին, ով հոկտեմբերի 20-ին նախատեսում է այդ երկիր ժամանել: Իրավապաշտպան կազմակերպությունը Ջորջ Բուշ-կրտսերին մեղադրում է մի շարք հանցագործությունների, մասնավորապես, խոշտանգումների մեջ: Նրանց պնդմամբ` իշխանության ղեկին եղած ժամանակ Բուշը հրահանգել է խոշտանգումների ենթարկել ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց: