Մեկնաբանելով կոալիցիա-ՀԱԿ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են երկխոսության ՀԱԿ-ի հետ, բայց պատրաստ չեն խնդրելու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը «news.am»-ին ասել է. «Ըստ էության, շուրջօրյա հանրահավաքների ընթացքում դրա պատասխանը տրվել է ՀԱԿ հրապարակած բանաձեւում: Եվ, ճիշտն ասած, ինձ իշխանության հայտարարություններն ու քայլերը չեն հետաքրքրում: Ավելի շատ հետաքրքրում են ՀԱԿ-ի եւ համաժողովրդական շարժման քայլերը: Դավիթ Հարությունյանի կամ իշխանական որեւէ այլ անձի ասածը տվյալ պահին մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: ՀԱԿ-ը հայտարարել է երկխոսության անիմաստության մասին»: