ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել հոկտեմբերի 9-ին ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի ինքնասպանության դեպքի առնչությամբ: «Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: ՊՆ քննչական ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաեւ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար: Միաժամանակ հայտնվում է, որ Վ.Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որեւէ սպայի անուն նշված չի եղել: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»: