Հոկտեմբերի 15-ին Ջորջ Մեյսոնի համալսարանի հակամարտությունների վերլուծությունների եւ կարգավորման դպրոցում կայանալիք գիտաժողովում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման փակուղային իրավիճակի գնահատականների խնդիրները: Միջոցառմանը մասնակցելու են պաշտոնական ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից։ Հայաստանը ներկայացնելու են ԱԳՆ ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը եւ քաղաքացիական հասարակության անդամները: Իսկ ադրբեջանական կողմից գիտաժողովին կմասնակցեն ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաեւը եւ Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի ներկայացուցիչ Թալեհ Զիյադովը: