Ինքն իր դեմ

11/10/2011

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով այս շաբաթ դիմել Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ 2009թ. հենց Կ. Անդրեասյանի առաջարկությամբ էին օրենսգրքում ավելացվել դրույթներ, որի էությունն էր` ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը եւ քաղաքացիաիրավական պատասխանատվություն սահմանել այդ արարքների համար: Այն, բնականաբար, լրատվամիջոցների կողմից պարբերաբար սուր քննադատության է ենթարկվում, քանի որ դրանց ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ ներկայացված համապատասխան հայցերը գրեթե բոլոր դեպքերում լրիվ կամ մասնակիորեն բավարարվել են, եւ թերթերը ենթարկվել են խոշոր տուգանքների։