Հայկական զորքերը պետք է հեռանան

11/10/2011

ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Գորան Լենմարկերը APA գործակալությանն ասել է, թե 2008թ., երբ սկսվել էին քննարկումները հայ-թուրքական սահմանի բացման խնդրի շուրջ, ՀՀ նախագահը պատրաստ էր լուծել ԼՂ հիմնախնդիրը: «Սակայն հայկական սփյուռքը խանգարեց դրան: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, այն դրականորեն կանդրադառնար ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա»,- ասել է նա: Ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ փոխզիջման հիմքի վրա, նա ասել է. «Պետք է փոխզիջման հասնել: Հայկական զորքերը պետք է հեռանան ԼՂ-ին հարակից տարածքներից, պետք է միջանցք ստեղծել ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ: Այնուհետեւ փախստականները պետք է վերադառնան իրենց հողեր: Միաժամանակ Ադրբեջան պետք է վերադառնան հայ փախստականները: Իսկ վերջում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»: