Կեցցե ժողովրդավարությունը

11/10/2011

Լրագրողների հարցին, թե մինչ ընտրությունները հնարավո՞ր է` ՀՀ-ում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրություն կատարի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանել է. «Ընտրություններից հետո, եթե որեւէ քաղաքական ուժ որոշակի տեղ ունենա, ոչինչ չի բացառվում, բայց չգիտեմ` լինելո՞ւ է դա այդպես, թե՞ ոչ: Համագործակցություն ես պատկերացնում եմ ԱԺ ընտրություններից հետո: Սակայն մեր թեկնածուն միանշանակ լինելու է Սերժ Սարգսյանը, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը մեր թեկնածուին առավելագույն ձայներ տա»: Խոսելով ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների մասին, Մ. Մինասյանն ասել է. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Ոստիկանությունն էլ զգոն էր, եւ ամեն ինչ նորմալ անցավ»: