Անհանգիստ արձագանքներ

08/10/2011

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում արած` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների վրա: Ըստ Դավութօղլուի` «Սարկոզին, Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսման խորհուրդներ տալուց առաջ, լավ կլինի, նայի հայելու մեջ»: Նաեւ հավելել է. «Մենք միշտ առերեսվում ենք սեփական պատմության հետ: Այդ հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Հայտարարել ենք, որ 1915թ. ցավը մեր բոլորինս է: Այդ հարցում անհանգստանալու ոչինչ չունենք: Սակայն Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսման խորհուրդներ տվողները, լավ կլինի` նախ նայեն հայելու մեջ»: Ըստ Դավութօղլուի` Սարկոզիի այդ հայտարարությունը «քաղաքական պոպուլիզմ» է, որն արվում է Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար: