Մելիքյանի նախընտրելին

08/10/2011

«Մեկ ամիս առաջ խոսելով երկրի երեք ղեկավարների դերակատարությունների մասին` ասացի, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախընտրելի է: Այսօր այդ եռանկյունն ակտիվ փուլում է, այսօր Սերժ Սարգսյանի որոշելու բանն է` աջակցե՞լ երկխոսությանը, եւ նորից նրա որոշելու հարցն է` աջակցե՞լ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես կգնա, քանի դեռ որեւէ կտրուկ քաղաքական գործոն չի փոփոխվել»,- երեկ հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա, ըստ նրա` ՀԱԿ-ն իր քաղաքական ակտիվության բարձրակետն անցել է: «ՀԱԿ-ից սկսել են հեռանալ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում առավել ակտիվ էին համակրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա, չդարձավ համընդհանուր համախմբման խորհրդանիշ, եւ …առհասարակ էլ չի դառնա»,- ասել է նա` հավելելով, թե ՀԱԿ-ը սկսել է աստիճանաբար կորցնել իր համակիրներին, եւ այն, որ հանրահավաքում լսվում է հանդիմանանք` վկայում է «ՀԱԿ-ի ներքին խնդիրների մասին»: Նրա կարծիքով` գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերն առավել շահավետ են, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «կաջակցի Ս. Սարգսյանին` ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ վերջինս էլ կաջակցի Ս. Սարգսյանին` ընդդեմ Ռ. Քոչարյանի»: