«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության մի քանի անդամներ պատրաստվում են հոկտեմբերի 15-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում հանդիպել քաղաքացիների հետ: «Խոստացված բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումը եւ ազատ մրցակցության ապահովումը, արհեստական մենաշնորհների վերացումը, մանր ու միջին բիզնեսին աջակցությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման ապահովումը այդպես էլ մնում են թղթի վրա: Օրեցoր ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը եւ գոյատեւման վերջին հնարավորությունները»,- երեկ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: