Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի կարծիքով` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հասարակական կոչի համար վրաց ժողովրդին ամենեւին էլ պատահական չի ընտրել: «Մեզ համար շատ հաճելի է այդ հանգամանքը, եւ կարծում եմ, որ Սարկոզին Վրաստանը պատահական չէ, որ ընտրել է: Ինչպես նշվեց «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ, փոփոխությունների տեսանկյունից Արեւելյան Եվրոպայում Վրաստանն առաջնորդ պետություն է համարվում»,- ընդգծել է Բարամիձեն` հայտարարելով, թե վրաց հասարակությունը արժանի է Ֆրանսիայի նախագահի հետ երկխոսությանը: