Անժելայի «տղամարդը» ձերբակալվել է

08/10/2011

Երեկ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոկտեմբերի 5-ին: Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով): Նշենք, որ Կարեն Արեյանն իր հարցազրույցներում խոստովանել էր, որ համացանցում հայտնված նկարների մի մասը հենց ինքն է տեղադրել: Հիշեցնենք, որ Կ. Արեյանը օրենքով գող Շուրայի որդին է եւ նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել ավազակային հարձակման համար: