ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին Ազատության հրապարակի հարթակից խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ասելով. «Սե՛րժ, խնդրում եմ, բա՛ց զուգարանները: Սե՛րժ, ապացուցի՛ր այս ժողովրդին, որ գոնե մեկ հարց դու կարող ես լուծել: Այլապես ամոթ է, մենք խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջեւ»: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի այդ խնդրանքին, ասել է. «Ես այդ բառը մոռացել եմ… Եթե ոտքերը գետնին խփելով է ասել, հնարավոր է` իրականացվի»: