ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին մեկնելու է Թուրքիա: Այցի շրջանակում Հ. Քլինթոնը մասնակցելու է Աֆղանստանի խնդիրներին նվիրված համաժողովին։ Թուրքական «Վաթան» օրաթերթի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարների հետ: Սպասվում են հանդիպումներ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Թուրքական մեկ այլ` «Medyarazzi» կայքի փոխանցմամբ` հանդիպումների ժամանակ մասնավորապես քննարկվելու են թուրք-իսրայելական հարաբերություններն ու իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես նաեւ` Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրները: