Փառքի շքանշան` Մեդվեդեւին

06/10/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրվել է Փառքի շքանշանով` Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: