Հոլանդական «բարեգործություն»

14/11/2005

Շաբաթ գիշեր Հոլանդիայի շրջաններից մեկի հասարակական տների այցելուների թիվը գերազանցել է 2000-ը: Դա պայմանավորված է եղել յուրատիպ «բարեգործական» ակցիայով: Զվարճանքների հաստատությունների շահագործման ընկերակցությունը կազմակերպել էր «բաց դռների օր» եւ մտադիր է աշխարհում նախադեպը չունեցող այս միջոցառումը դարձնել ավանդույթ: Հիշեցնենք, որ այս երկրում մարմնավաճառությունն օրինականացվել է 2000թ. հոկտեմբերի 1-ին: