Ապարանի քաղաքապետ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Ռազմիկ Պետրոսյանը երեկ իր համախոհների հետ այցելեց Ապարանի պանթեոն եւ զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ երդվեց նոյեմբերի 20-ին կայանալիք Ապարանի քաղաքապետի ընտրություններում տեր կանգնել ապարանցիների «թասիբին»։ Ուշագրավն այն է, որ նրանք իրենց «թասիբի» համար այդ օրը կռիվ են տալու նույն հայրենակցական միության հետ։ Ավելի ստույգ՝ նրա պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ թույլ չեն տալու, որ նա Ապարանում քաղաքապետ կարգի իր «դրածոյին»։