News.am-ի աղբյուրների փոխանցմամբ, եւս մեկ էլիտար գողություն է կատարվել Երեւանում: Օրերս գողություն է կատարվել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցի վրա: Կայքի աղբյուրների փոխանցմամբ, գողացել են ոսկյա զարդեր ու փող: Սա հաստատել են նաեւ Ոստիկանության Լրատվության վարչությունում, որտեղից փոխանցել են, որ գողությունը կատարվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան:
Նաեւ նշել են, որ գողությունը կատարվել է տեխնիկական միջոցներով, մուտքի դռան փականը բացելով: Կատարվում է նախաքննություն, ձերբակալվածներ չկան: