ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են C-300 զենիթահրթիռային համակարգերի մասին տեղեկություններ հավաքող չինացի գործակալի: Այս մասին նշվում է ՌԴ անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Չինաստանի քաղաքացի Տուն Շենյունը, ով Ռուսաստանի տարածքում գործել է թարգմանչի անվան տակ, ՌԴ քաղաքացիներին դրամական պարգեւի դիմաց առաջարկել է իրեն տրամադրել C-300 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ: Ի դեպ, Չինաստանի քաղաքացին ձերբակալվել է դեռեւս 2010թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում, իսկ Դաշնային անվտանգության ծառայությունն այդ մասին միայն այսօր է տեղեկացնում: