Այս տարի 511.200 հայ է այցելել Վրաստան

06/10/2011

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 2 մլն 66.000 օտարերկրյա քաղաքացի, որը 630.000-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: RBK-ի հաղորդմամբ` Վրաստանի ներքին գործերի մամլո ծառայությունը հայտնել է, որ հիմնական այցելուները ժամանել են Ադրբեջանից (520.000), երկրորդ տեղում Թուրքիան է (519.700.000), իսկ երրորդ տեղում Հայաստանն է` 511.200 այցելուով: Այս ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնում են Ռուսաստանի քաղաքացիները` 206.100 այցելուներով:

Ըստ թերթի` Վրաստանի ՆԳՆ-ն առանձին վիճակագրություն է անցկացնում ռուս-վրացական ցամաքային սահմանի վրա` Վերին Լարս-Կազբեգի հսկիչ անցակետում: Անցակետից օգտվել է 127.600 մարդ, որոնցից 68.100-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 40.500-ը` Հայաստանի, 9.800-ը` Վրաստանի եւ այլ երկրների: