Երգչուհի Լիլուն եւ Խորեն Լեւոնյանը իրենց հնարավոր կապի մասին խոսակցությունները հաստատել են: «Bravo.am»-ի փոխանցմամբ` երգչուհին այլեւս հանդես է գալիս Լիլիթ անվամբ, իսկ թե ինչո՞ւ` հայտնի չէ: Կայքի թղթակցի հետ նախնական զրույցում Խորենը չէր ցանկացել խոսել իրենց սիրային հարաբերությունների մասին, իսկ Լիլուն խնդրել էր «հանգիստ թողնել իրեն ու իր անձնական կյանքը»: Նրա համար նման խոսակցություններն, ըստ «Bravo.am»-ի` այդ պահին ցանկալի չէին: Bravo.am-ն օրերս է երջանիկ զույգին միասին «բռնացրել» երեւանյան ակումբներից մեկում: Խորեն Լեւոնյանի եւ եղբոր` Արսենի մեջտեղում նստած էր հենց ինքը` Լիլուն: Չնայած ակումբի մարդաշատ լինելուն` զույգն ազատ շփվում էր` չխուսափելով անգամ ֆոտոխցիկներից: «Գեղեցիկ զույգը վայելում է գեղեցիկ համերգային ծրագիրը»,- ասել է Խորեն Լեւոնյանը` հավելելով, որ ինքն այժմ ապրում է նախկին կնոջից ու որդուց առանձին: Դերասանն իր եւ Լիլուի հնարավոր ամուսնության մասին խոսելիս` նշել է, որ դա ժամանակի խնդիրն է. «Ժամանակը ցույց կտա` ինչպիսին կլինեն մեր հետագա հարաբերությունները»:
Իսկ Լիլուն նշել է, թե նախկինում չէր խոսում իրենց սիրային կապի մասին, քանի որ չի սիրում անձնական կյանքը հասարակության քննարկման առարկա դարձնել: «Ես փորձում էի գաղտնի պահել: Սա իմ անձնական կյանքն է: Թաքցնելու կարիք չկա, ուղղակի էլի չեմ մանրամասնի… Ինչպես Խորենն է ասում` ամեն ինչ ժամանակից է կախված…»,- ասել է նա:
Bravo.am