Պատվավոր քաղաքացու կոչում` նախատատի հայրենի գյուղից

06/10/2011

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին շնորհվել է Պուստերտալի Նատց գյուղի պատվավոր քաղաքացու կոչում: Բանն այն է, որ այդ վայրում են ծնվել եւ երկար ժամանակ ֆերմայում աշխատել նրա տատը եւ նախատատը: NEWSru.com-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 22-ին Նատց գյուղը կնշի նոր քաղաքացիների հայտարարման տոնը, որի ժամանակ հյուրեր կլինեն նաեւ Բավարիայից: Ինքը` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, արարողությանը ներկա չի լինի, փոխարենը նախատեսվում է նրա հետ զրույց «Skype» ծառայության միջոցով: Տոնակատարությանը ներկա կգտնվեն Պապի ազգականները: