Բոլորի խնդիրը

04/10/2011

«Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլոր թուրք կանանց ընդհանուր խնդիրն է: Ղարաբաղյան զարգացումները չեն կարող անտարբեր թողնել ոչ մի թուրք կնոջ»,- ըստ ադրբեջանական «Salam News» գործակալության` նման հայտարարություն է արել Թուրքիայի ընտանեկան եւ սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Շահինը Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի կողմից Բաքվում կազմակերպած «Կանանց դերը 21-րդ դարում. կին քաղաքական գործիչների պատասխանատվությունը» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ: «Ադրբեջանի ճակատագիրը Թուրքիայի ճակատագիրն է, նրա դժբախտությունը մեր դժբախտությունն է, նրա ուրախությունը մեր ուրախությունն է»,- ասել է նա` հավելելով, որ 21-րդ դարում գիտության եւ տեխնիկայի ճեղքումները նոր հնարավորություններ են բացում կանանց առջեւ: