Օրերս Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել էր մի դեպք, որը վերագրում էին սիբիրյան խոցի: Երեկ հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը հերքեց այս փաստը: «Մենք այսօր ստացել ենք մանրէաբանական հետազոտությունների արդյունքները, որոնք մերժում են սիբիրյան խոցի առկայությունը, իսկ հիվանդի վիճակը հետզհետե լավանում է»,- ասաց Վ. Դավիդյանցը: