Կողմնորոշվե՞ց

04/10/2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ «zham.am» կայքին տված հարցազրույցում` անդրադառնալով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին, ասել է. «Մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչու ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները»: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, ասել է. «Նա դրա բարոյական եւ քաղաքական իրավունքն ամբողջովին ունի»: