25.000-ական դոլա՞ր

04/10/2011

Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը: Չնայած այն հանգամանքին, որ նախատեսված էր Ս. Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, այն փոխարինվեց նախորդ նիստի ժամանակ, այսպես ասած` չհարցաքննված մեկ վկայի հարցաքննությամբ: Դատական հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին: Մեր տեղեկություններով` Ս. Տեր-Պողոսյանի մերձավորների կողմից հստակ աշխատանքներ են տարվում վկաներին «մշակելու» եւ կաշառելու ուղղությամբ: Նշվում է, թե մանկապիղծ Ս. Տեր-Պողոսյանի հարազատները տուժողների մայրերին 25.000-ական դոլար են տվել` նրա դեմ մեղադրական ցուցմունք չտալու պայմանով: