Վերջնագիր է ներկայացրել

04/10/2011

«Եթե մոտ ժամանակներս Մոսկվան հանդես չգա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով, ապա Ադրբեջանը հրաժարվելու է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ ՌԴ-ի վարձակալության պայմանագրից եւ միանալու է Nabucco-ին»,- նման տեղեկատվություն է հրապարակել «Regnum»-ը, վկայակոչելով Բաքվի իր դիվանագիտական աղբյուրին: Հիշեցնենք, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի գործողության ժամկետն ավարտվում է 2012թ.: «Մենք երկար ժամանակ Մոսկվայի կողմից սպասել ենք ԼՂ հակամարտությանն առնչվող պատասխանի, սակայն այդպես էլ չենք ստացել: Իհարկե, Բաքուն շնորհակալ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` գործադրած ակտիվ միջնորդական ջանքերի համար, սակայն դրանք ակնհայտորեն քիչ են»,- ասել է նույն աղբյուրը` ավելացնելով, որ վերջին շրջանում ՀՀ-ն անգամ կոշտացրել է իր դիրքերը բանակցային գործընթացում, ինչը ստիպում է իրենց մտածել հակամարտության կարգավորման այլընտրանքային ուղիների մասին: «Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք Մոսկվային եւ նրանից ակնկալում ենք կոնկրետ պատասխաններ»,- ասել է «Regnum»-ի ադրբեջանական աղբյուրը: