Ռազմական լուծում չկա

29/09/2011

«Հիմնարար սկզբունքների համաձայնեցման դեպքում, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անլուծելի խնդիր չի լինի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան` հավելելով, թե «չկան կողմերին բաժանող անլուծելի հակասություններ»: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով անհնար է, եւ ոչ ոք լրջորեն չի խոսում նման կարգավորման մասին: «Ես կարծում եմ, որ հակամարտության կարգավորման գործում հնարավոր միջամտության մասին հիմա ավելի քիչ են խոսում, քան` առաջ: Ես կարծում եմ, որ դա դրական միտում է»,- ասել է նա: «Կարող եմ ասել, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հակամարտության խաղաղ կարգավորմանը` առանց ուժի կիրառման: Պետք է ամբողջացնել խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, որն անլուծելի խնդիր չէ: Չկան կողմերին բաժանող անլուծելի հակասություններ: Եվ, կրկնում եմ, հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հավելել է նա: