Լավագույն թիկնապահները

29/09/2011

Թիկնապահների բազմամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-27-ին` Յալթայում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Առաջնությունում առաջին տեղը գրավել է Բելառուսի նախագահի անվտանգության ծառայության թիմը, որը նախորդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը: Իսկ ահա նախորդ տարվա հաղթողը` Ուկրաինայի պետական պահպանության վարչության թիմն, այս տարի բավարարվել է երկրորդ տեղով: Փոխարենը բրոնզը բաժին է հասել Ուկրաինայի Պետական պահպանության վարչության դեպարտամենտի Ղրիմի թիմին: Անվանական պատվոգրերը բաժանվել են հետեւյալ կերպ. բելառուս Նիկոլայ Շկրեգը` Լուկաշենկոյի անվտանգության ծառայությունից, լավագույնն էր ձեռնամարտում, Վրաստանի նախագահի թիկնապահ Ռոման Շեւելաշվիլին` էքստրեմալ պայմաններում մեքենա վարելու մրցույթում, իսկ ուկրաինացի Ալեքսանդր Սիդորչուկը` դիպուկ կրակելու մրցույթում: