Լոնդոնում հոկտեմբերի 1-ից շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում սկսելու են վաճառել «Globe to Globe» շեքսպիրյան երկերի վեցշաբաթյա փառատոնի տոմսերը: Փառատոնին մասնակցելու է 37 թատերախումբ տարբեր երկրներից: Ռուսական BBC-ի հաղորդմամբ, փառատոնը մեկնարկելու է 2012թ. գարնանը: Մեկնարկը պետք է համընկնի դրամատուրգի ծննդյան օրվա` ապրիլի 23-ի հետ: Փառատոնը դառնալու է Մշակութային օլիմպիադայի մի մասը, որը համընկել է Լոնդոնում 2012 թվականի ամառային օլիպիական խաղերի հետ: Անգլիական գրականության դասականի ստեղծագործությունները փառատոնի ընթացքում բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում` նաեւ հայերեն: