Հուշարձանը պղծվել է

14/11/2005

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում նոյեմբերի 10-ին պղծվել է «Սուրբ Խաչ քաղաքի հիմնադիր հայրերին» հուշարձանը, որն ընկալվում է նաեւ իբրեւ հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Սա այս տարվա ընթացքում նմանատիպ արդեն երրորդ դեպքն է: «Կան ուժեր, որոնց ձեռնտու է հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ոչ թե գոյությունն, այլ ավերակները: Այդ դեպքում թող ավերակներն էլ մնան»,- ըստ Ստավրոպոլի «Երկրամաս» թերթի` ասել է քաղաքային հայ համայնքի ղեկավար Պետրոս Մկրտչյանը: