Դեմ է երկաթուղու կառուցմանը

14/11/2005

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ Բարնի Ֆրենկը միացել է այն 50 կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցմանը Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը արգելել պահանջող օրինագիծը: «Հայաստանը շրջանցող այս երկաթուղու կառուցումը սխալ է ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսանկյունից»,- հայտարարել է կոնգրեսականը՝ հիշեցնելով Հայաստանում արդեն իսկ նման երկութուղու (Կարս-Գյումրի) գոյությունը: «Ես դեմ եմ, որ ԱՄՆ-ը ֆինանսավորի Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանն իրար կապող երկաթուղու կառուցումը, քանի որ բարոյական եւ տնտեսական առումով ճիշտ է այն տարբերակը, որն ընդունելի է բոլորի համար»,- օրերս Ամերիկայի Հայկական համագումարի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է Բարնի Ֆրենկը: